National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
15.06.2017
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը
1 / 1

Հունիսի 15-ին Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Քննարկվել է «Քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման վերաբերյալ» ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրապարակային զեկույցը:

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի վերաբերյալ վերապահումներ է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ իրենց հանձնաժողովը քրեակատարողական հիմնարկներ կատարած այցերի շրջանակում արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք հատկապես վերաբերում են բուժսպասակման ծայրահեղ ծանր վիճակին, մասնագետ-բժիշկների պակասին, դեղորայքային ապահովմանը: Տիկին Զոհրաբյանն ընդգծել է, որ կան օրենսդրական կարգավորումներ պահանջող խնդիրներ: Այս համատեքստում նա անդրադարձել է մեթադոն դեղամիջոցի խնդրին եւ նշել, որ թմրանյութերի կախվածությունից ազատվելու համար մարդիկ ստանում են այդ դեղամիջոցը, որի տրամադրման թույլտվությունը որոշում է ՔԿՀ ղեկավարությունը: Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ կամայականություններից խուսափելու համար պետք է օրենքով սահմանվի պարտադիր դեղորայքի ցանկ՝ քրեակատարողական հիմնարկների համար: Նա առաջարկել է նաեւ ՔԿՀ վարչության ենթակայությունից հանել բժիշկներին:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշել է, որ ՔԿՀ-ներում իրավիճակի վերլուծությունը զեկույցում ներկայացված է 2016 թվականի դրությամբ, մատնանշված են համակարգային խնդիրները եւ դրանց լուծմանը միտված ուղիները: Ոլորտի խնդիրների քննարկման եւ լուծման հարցում նա կարեւորել է խորհրդարանի, կառավարության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, փաստաբանների եւ ԶԼՄ-ների դերը: Պարոն Թաթոյանը տեղեկացրել է, որ իրենց ներկայացրած զեկույցի հիման վրա ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունն առաջարկներ է ներկայացնելու: Նրա խոսքով՝ զեկույցի հիման վրա պաշտպանի գրասենյակը կներկայացնի մի շարք իրավական ակտերի մշակման առաջարկներ:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ազատությունից զրկված անձանց խնամքի կազմակերպմանը, մարզերում, հատկապես սահմանամերձ շրջաններում ՄԻՊ ստորաբաժանումների ուժեղացմանը, ՔԿՀ-ներում բուժսպասարկման իրականացման որակին եւ այլ հարցերի: ԱԺ պատգամավորները ներկայացրել են ոլորտին առնչվող օրենսդրական կարգավորումների վերաբերյալ առաջարկներ:

Հանդիպման ավարտին Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը կշարունակի այցերը քրեակատարողական հիմնարկներ, որից հետո կհանդիպի ԵՄ ներկայացուցիչների հետ՝ խնդիրները քննարկելու նպատակով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am